Արամ Չախոյանի ներկայիս վիճակի մասին պարզաբանում է մայրը

22-08-2013

Այսօր 00:40-ի սահմաններում Վրաստանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին esyes.am-ն արդեն հայտնել է` տեղեկացնելով, որ վթարի ենթարկվածների ցանկում է եղել նաև հաղորդավար Արամ Չախոյանը:

 

 

esyes.am-ը զրուցեց Արամի մոր` տկն Սվետայի հետ, ով մեզ հայտնեց, որ հաղորդավարը կողոսկրերի կոտրվածք ունի, վնասված է նաև նրա դեմքը: Վիճակը կայուն  է, կյանքին վտանգ չի սպառնում: Արամը խոսել է եղբոր հետ` նրան համոզելով, որ չգնալ Վրաստան, քանի որ իրեն Շտապ օգնության մեքենայով արդեն տեղափոխում են Հայաստան:

Արամի մոր փոխանցմամբ` ղեկին եղել է Աննա Պողոսյանը, ում վիճակը, իր տեղեկություններով, ամենածանրն է: 

 

Նշենք, որ նրանք Վրաստան էին գնացել այնտեղ կայանալիք համերգային ծրագրի մասնակցելու համար. «Որդիս շատ է սիրում երաժշտություն, ասաց` մամ, շատ լավ համերգ է լինելու, ինչպես կարող եմ ներկա չլինել»:

Նշենք, որ Արամը մեքենա չի վարել, ըստ տկն Սվետայի, նա շատ զգուշավոր է:

Հաղորդավարի վիճակի մասին մանրամասն տեղեկություններ կհայտնենք ավելի ուշ, երբ նա արդեն Հայաստանում լինի:


Առողջություն եմ մաղթում. Ամալյա Հովհաննիսյան







Դիտումներ` 24255

Սեղմեք Like և ստացեք վերջին նորությունները մեր ֆեյսբուքյան էջից